Այս գիշերը N զորամասի պահպանության տարածքում գտնվող մարտական հենակետում հայտանբերվել է 3 շարքայինների դիեր։
Այս մասին պաշտոնական հաղորդագրություն է տարածել ՀՀ ՊՆ-ն։
- Ջրականից հայտնաբերվել և տարհանվել է ևս 6 աճյուն
- Ադրբեջանը կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ․ զինծառայող է վիրավորում ստացել
«Օգոստոսի 19-ին, ժամը 02։15-ի սահմաններում, հանրապետության հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված ՀՀ ԶՈւ N զորամասի պահպանության տարածքում գտնվող մարտական հենակետում հայտնաբերվել են շարքայիններ, 2002թ. ծնված Մուրադ Աշոտի Մուրադյանի, 2002թ. ծնված Լևոն Ռաֆաելի Հարությունյանի, և 2002թ. ծնված Գոռ Արտակի Սահակյանի դիերը՝ հրազենային վիրավորումներով», – ասվում է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ դեպքի հանգամանքները պարզվում են։