fbpx
Առողջապահություն

453 նոր դեպք, 487 ապաքինված ու 7 մահ․ կորոնավիրուսը Հայաստանում

Հայաստանի Հանրապետությունում սեպտեմբերի 12-ի, ժամը 11:00-ի դրությամբ գրանցվել է կորոնավիրուսի 248 850 դեպք, որոնցից 232 528-ն` առողջացած, 5002-ը` մահվան ելքով, հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։

Նշվում է, որ երեկ կատարվել է 5227 թեստավորում, որից արձանագրվել է քովիդի 453 նոր դեպք: Ունենք 487 առողջացած, 7 մահվան դեպք:

Ըստ աղբյուրի՝ նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուս, բայց մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1174 է:

ԱՆ-ից տեղեկացնում են, որ այս պահին փաստացի բուժում է ստանում կորոնավիրուսով վարակված 10 146 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 612 671 թեստավորում:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ