Օգոստոսի 26-ից 27-ը 5-րդ զորամիավորման կապի ստորաբաժանումների հետ անցկացվել են դաշտային ելքով ուսումնական վարժանքներ:
Անձնակազմը դուրս է բերվել ելման շրջան, իրականացվել են նորմացույցներով նախատեսված ուսումնամարտական խնդիրներ: Ցերեկային և գիշերային պայմաններում ծավալվել են կապի հանգույցներ, ապահովվել է համակարգերի անխափան սնուցումը և աշխատանքը:
Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ պաշտոնական կայքից։