fbpx
Ժամանց

5 սերիալ HBO-ից, որոնք կբարձրացնեն ձեր տրամադրությունը

HBO-ն հայտնի է իր գրավիչ, աղմկահարույց և բարձրորակ հեռուստածրագրերով, որոնք ամենատարբեր լսարանների համար են: Դրանցից են «Գահերի խաղը», «Չեռնոբիլ»-ը, որոնք տպավորում են ցանկացած դիտողի աշխարհի տարբեր ծայրերից։

Սակայն, բացի այս երկու հայտնի նախագծերից՝ HBO-ն ներկայացրել է մի շարք ոչ պակաս որակյալ հեռուստանախագծեր, որոնք կներկայացնենք այս շարքում։

5 կատակերգություն, որոնք կբարձրացնեն ձեր տրամադրությունը

 1. Աղջիկները (Girls), 2012–2017

Սերիալը ընկերուհիների մասին է, որոնք ավարտում են քոլեջը։ Նրանց գլխավոր երազանքը ծնողներից առանձին և ինքնուրույն ապրելն է։ Աղջիկներից մեկը՝ Հաննան, աշխատում է որպես անվճար պրակտիկանտ։ Սկզբում աղջկա ծնողները օգնում են նրան, բայց հետո թողնում են մենակ։ Մյուս ընկերուհին ՝ Ջեսսին, ինտրիգային է և շատ գայթակղիչ։ Երորրդը ՝ Մառնին, խոցելի է, բայց շատ ճիշտ։ Իսկ Շուշաննան իր տեղն է փնտրում կյանքում, բայց նրա բոլոր երազանքները ձախողվում են։

Իրական սերիալ աղջիկների մասին, որտեղ դուք կգտնեք ձեզ և ձեր ընկերներին։

2. Կյանքը այնքան կարճ է (Life’s Too Short), 2011–2013

Կարճամետրաժ սերիալ աշխարհի ամենահայտնի գաճաճ դերասաններից մեկի ՝ Ուորվիք Դեյվիսի կյանքի մասին։ Նա ամուսնալուծվում է կնոջից, մանակցում մի շարք գիտաժողովների և փնտրում նոր դերեր։

Սերիալը հաղորդում է դրական էներգիա ամբողջ օրվա համար։

3. Բերրի (Barry), 2018 – այժմ

Սերիալի գլխավոր հերոսը՝ Բերրին, նախկին զինվորական է, այժմ անարժեք մարդասպան։ Նա Լոս Անջելես է մեկնում առաքելության համար և պատահաբար հայտնվում է դերասանական դասերի կուրսին։ Ոգեշնչված մթնոլորտից՝ Բերրին որոշում է դերասան դառնալ և փոխել իր կյանքը։

Կատակերգական սերիալ նրանց համար, ովքեր ցանկանում են սրտանց ծիծաղել։

4. Սիլիկոնային հովիտ (Silicon Valley), 2014 – այժմ

Սա պատմություն է մի խումբ ֆանատների մասին, որոնք, պարզվում է, ՏՏ տաղանդավոր մասնագետներ են։ Նրանք պատրաստվում են սկսել սեփական նոր նախագիծը՝ «Կարկանդակի պիպեր»։ Չնայած ծիածաղելի անունին՝ նախագիծը լուրջ է, ուստի մի քանի ներդրողները պատրաստ են միլիոններ դնել գործի համար։ Սերիալի հերոսները բախվում են տարբեր զվարճալի իրավիճակների և փորձում են առաջ շարժվել՝ զարգացնելով իրենց նախագիծը։

Սերիալը դուր է եկել նույնիկս նրանց, ովքեր ոչինչ չեն հասկանում ծրագրավորումից և նորաստեղծ ծրագրերից։

5. Սեքսը  մեծ քաղաքում  (Sex and the City), 1999 – 2004

Մեծ քաղաքում՝ Նյու Յորքում, ապրում են 4 ընկերուհիներ՝ Քերի Բրեդշոուն, Միրանդա Հոբսը, Շառլոտ Յորքը և Սամանթա Ջոնսը։ Նրանք պայծառ, անկախ և վստահ կանայք են։ Ընկերուհիների միջև ոչ մի գաղտնիք չկա․ նրանք իրար պատմում են իրնեց կյանքի նույնիսկ ամենափոքր մանրամասները։ Հենց սրա մասին էլ կիմանաք սերիալում։

Աղբյուրը՝ Adme.ru

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ