Քաղաքականություն

Գեներալ Սամվել Բաբայանը հայտարարել է, որ Սերժ Սարգսյանը բանակցել է, որ 5 շրջաններ հանձնում ենք

Նորայր Նորիկյանը գրառում է կատարել իր Facebook-յան էջում, որում մասնավորապես ասվում է.


«Արցախի հերոս, Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար, գեներալ Սամվել Բաբայանը երեկ տառացիորեն հայտարարել է, որ իր ձեռքի տակ կան փաստաթղթեր, որոնցով Սերժ Սարգսյանը բանակցել է, որտեղ շատ պարզ ու հստակ նշված է, որ 5 շրջանները հանձնում ենք, հետո 2 շրջան, հետո մի միջանցք, և որտեղ Ղարաբաղի կարգավորումը չի երևում և զորքեր են մտցնում՝ ապահովելու համար:

Նշված հայտարարությունն անելուց հետո Սամվել Բաբայանը հռետորական հարց է տվել, թե սա զիջու՞մ է, թե՞ ոչ, դավաճանությո՞ւն է, թե՞ ոչ:

Այս հայտարարությունն ավելին է, քան տեղեկություն հայտնելը, սա սկանդալ է և կոնկրետ մեղադրանք ուղղված կոնկրետ անձի:

Սերժ Սարգսյանը պարտավոր է ներկայացնել բացատրություններ, թե ինչի մասին է խոսում գեներալ Բաբայանը:
Եվ առհասարակ, ժամանակը չէ՞, արդյոք, որ հայկական կողմը շատ ազնիվ ու բաց ներկայացնի, թե ո՞րն է այն առավելագույնը, որ հնարավոր է փոխզիջել, ո՞րն է այն կարմիր գիծը, որ երբեք հնարավոր չէ հատել:


Ալիևը շատ պարզ ու հստակ խոսում է իրենց նպատակների մասին: Մենք վերջնականապես ձևակերպե՞լ ենք մեր նպատակները, թե՞ ոչ:

Այդուհանդերձ, ով կփորձի ժողովրդի թիկունքում որևէ հարց լուծել, որը դեմ կլինի մեր պետական ու ազգային շահերին, այդ մարդը կամ ուժերը անելիք չունեն հանրային կյանքում:

Նրանց պետք է մեկընմիշտ դուրս շպրտել քաղաքական դաշտից:


Չի կարելի անընդմեջ խաբել ժողովրդին՝ առավել ևս Արցախի հարցում:

Սա մի ողջ սերնդի մաքառումների, տառապանքների, տանջանքների ու կորուստների արդյունքում ձեռք բերված հպարտություն է»,-ասվում է գրառման մեջ:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ