fbpx
Իրավական

ՀՔԾ-ում կա հաստիքով իշխանամետ քննիչ, որը փորձում է ծառայություն մատուցել բոլոր իշխանություններին. Իոաննիսյան

Հատուկ քննչական ծառայությունում կա հաստիքով իշխանամետ քննիչ, որը փորձում է ծառայություն մատուցել բոլոր իշխանություններին: Այս մասին գրել է «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի հիմնադիր Դանիել Իոաննիսյանը իր ֆեյսբուքյան էջում:

«Ահա ՀՔԾ-ում բաժնի պետի տեղակալ Վազգեն Ավետիսյանի որոշ հերոսություններ՝

– Կոծկել է «Էլեկտրիկ Երևանի» դեմ բռնություն գործադրող ոստիկանների դեմ քրեական գործը:

– 2016 թվականին Դավիթ Սանասարյանի ու այլ ցուցարարների գլխին էր գործ սարքում:

– Լևոն Բարսեղյանի գլխին գործն էր սարքում հեղափոխության օրերին և պնդում դրա ճշմարտացիությունը հեղափոխութոյւնից հետո (մանրամասն՝ այդ քննիչի մասին Լևոնի երեկվա պոստում):

– Հեղափոխության օրերին գործ էր կարում նաև Սանասարյան Դավիթի և Գրիգորյան Արմենի գլխին:

– Մերժել է Ալեն Սիմոնյանի կողմից կեղծ հայտարարագիր ներկայացնելու մասին Արթուր Սաքունցի` հանցագործության մասին հողարոդումը:

– Մերժել է Գարեգին Միսկարյանի դեպքով ԱԱԾ-ում վարչական ռեսուրս չարաշահելու մասին իմ ու Արթուր Սաքունցի ներկայացրած հաղորդումը:

Վստահ եմ, որ փորենք, հաստատ ցանկը շաաատ կերկարի: Բայց գրածս չի վերաբերում անձամբ Վազգեն Ավետիսյանին:

Հուսով եմ, որ բարձրաստիճան պաշտոնյաներին «լավություններ» անելով Վազգեն Ավետիսյանի նմանները չեն մնա նոր Հայաստանի իրավապահ համակարգում: Չնայած, երևի միամիտ եմ», – գրել է Իոաննիսյանը:

https://www.facebook.com/danioanis/posts/10218369449684648

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ