ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսը նաև համոզված է, որ դեպի Մարս թռիչքը կարող է տեղի ունենալ իր կյանքի օրոք:
2024 թ.-ին ԱՄՆ-ը տիեզերագնացներ կուղարկեն Լուսին և մի որոշ ժամանակ նրանց այնտեղ կթողնեն, հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսը CBS հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ:
«Այս անգամ, երբ մենք թռչենք Լուսին, մենք այց չենք կատարի, մենք կմնանք այնտեղ»,-ասել է նա:
Փոխնախագահի խոսքերով, ԱՄՆ-ը «հարյուր տոկոսով» հավատարիմ է այդ նպատակին, իսկ փորձը, որը ձեռք կբերեն տիեզերագնացները Լուսնի վրա, հետագայում կօգնի դեպի Մարս թռիչքի ժամանակ: Փենսը նաև հավելել է, որ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը լիովին սատարում է NASA-ի «Արտեմիդա» ծրագրին:
Փենսը նաև համոզմունք է հայտնել, որ Միացյալ Նահանգները կկարողանա մարդ իջեցնել Մարսի վրա դեռ իր կյանքի օրոք: Սակայն, նրա խոսքերով, հիմնաքարը կլինի Լուսին վերադարձը, ինչպես նաև այլ մոլորակի վրա մարդու մնալու համար նոր տեխնոլոգիաների և մեթոդների ստեղծումը:
Միացյալ Նահանգները նախատեսում է տիեզերագնացներ ուղարկել Լուսին արդեն 2024 թ.-ին: NASA-ի ղեկավարը նշել է, որ եթե չլինեին քաղաքական ռիսկերը, ապա ԱՄՆ-ը կհայտնվեր նաև Մարսի վրա: Ներկայումս NASA-ն չի բացառում, որ դեպի Կարմիր մոլորակ թռիչքը կարող է տեղի ունենալ 2033-ին: