fbpx
Աշխարհ

Մինչև տարեվերջ հնարավոր է միջազգային ահաբեկչությունների նոր ալիք. ՄԱԿ զեկույց

ՄԱԿ-ն նախազգուշացրել է, որ վերջերս գրանցված միջազգային ահաբեկչությունների դադարը շուտով կարող է ավարտվել, և տարեվերջին տեղի կունենա ահաբեկչությունների նոր ալիք։ Այս մասին հայտնում է The Guardian-ը:

ՄԱԿ Անվտանգության խորհուրդն իր զեկույցում ներկայացնում է գլոբալ իսլամական ծայրահեղական շարժման տագնապահարույց պատկեր, որը շարունակում է սպառնալիք ներկայացնել, չնայած վերջին անհաջողություններին:

Զեկույցի հեղինակները մտավախություն են հայտնում՝ «մարտնչելու նպատակով խալիֆաթ» մինչև 30 հազար արտասահմանցիների ուղևորության հետ կապված, որոնք, հնարավոր է, դեռևս ողջ են:

«Նրանց ապագա ծրագրերը կարող են միջազգային մտահոգության պատճառ լինել տեսանելի ապագայում: Նրանցից ոմանք կարող են միանալ «Ալ Քաիդային», կարող են նաև հայտնվել նոր ահաբեկչական կազմակերպություններ: Ոմանք կդառնան արմատականների առաջնորդները»,- նշված է զեկույցում:

Զեկույցը հիմնված է ՄԱԿ-ին տրամադրված անդամ երկրների հատուկ ծառայությունների տեղեկությունների վրա և արտացոլում է այդ երկրների անվտանգության ծառայությունների հավաքական վերլուծությունը:

Փաստաթղթի համաձայն՝ չնայած ԻՊ աշխարհագրական խալիֆաթը իր գոյությունը դադարեցրել է, ՄԱԿ անդամ երկրները համամիտ են մեծ թվով հիմնարար գործոնների հարցում, որոնք ծնել են «Իսլամական պետությունը», ինչը ենթադրում է, որ ԻՊ-ից և «Ալ Քաիդայից» բխող սպառնալիքը չի նվազել:

Զեկույցում նշված է, որ 2015-2016 թվականներից սկսած ծայրահեղականները հարյուրավոր մարդկանց են սպանել Ֆրանսիայում, Բելգիայում և Գերմանիայում, ինչը վկայում է այն մասին, որ Եվրոպայի համար սպառնալիքը շարունակում է «բարձր մնալ»:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ