Եվրահանձնաժողովի ընտրված ղեկավարի, Գերմանիայի պաշտպանության նախկին նախարար Ուրսուլա ֆոն դեր Լյաենի Բունդեսվերին հրաժեշտի արարողության ժամանակ ռազմական նվագախումբը կկատարի Scorpions խմբի Wind of Change կոմպոզիցիան: Այս մասին հաղորդում է Welt պարբերականը:
Ավանդույթի համաձայն, նախկին նախարարը երեք երաժշտական ստեղծագործություն ընտրելու իրավունք ունի: Ֆոն դեր Լյաենը, բացի Scorpions-ի 1991թ.-ի հիթից ցանկություն է հայտնել լսել եվրոպական հիմնը՝ Ode an die Freude (Ձոն ուրախության)՝ Լյուդվիգ վան Բեթհովենի իններորդ սիմֆոնիայից և Մոցարտի Ave Verum ստեղծագործությունները:
Երեկոյան վերջալույսը բունդեսվերի բարձրագույն ռազմական արարողությունն է, որին մասնակցում են Գերմանիայի կանցլերը և նախագահը: