Թեհրանն իրանական նավերի անվտանգության ապահովման համար Էսկադրային ականակիր է ուղարկել Ադենի ծոց: Այս մասին, ինչպես հաղորդում է TACC գործակալությունը, հայտնել է Իրանի բանակի փոխհրամանատար դերծովակալ Հաբիբոլա Սայարին:
«Էսկադրային ականակիրն ուղարկվում է օժանդակ նավի և ուղղաթիռակրի ուղեկցությամբ», նշել է Սայարին:
Նրա խոսքով՝ «խնդիրը նավարկության անվտանգության ապահովումն է Իրանի նավերի համար»:
«Էսկադրային ականակիրը նավարկության միջոցները կուղեկցի Ադենի և Օմանի ծոցերում»,- հավելել է դերծովակալը:
Օգոստոսի 25-ին Սայարին հայտարարել է, որ վերջին ժամանակներս Իրանի զինված ուժերն Ադենի ծոցում և Կարմիր ծովում ապահովել են 5-ից մինչև 6000՝ նավարկության միջոցների ուղեկցումը և պատրաստ են այդ խնդիրը հաջողությամբ կատարել աշխարհի ցանկացած կետում։