Աշխարհում հայտնաբերվել է անհայտ նոր հիվանդություն, որը մարդու մահվան պատճառ է դարձել: Այս մասին հաղորդագրություն է տարածել Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը:
Նշվում է, որ Տանզանիայի բնակչուհու մոտ միաժամանակ ի հայտ են եկել Էբոլա վիրուսի, Դենգե տենդի և մալարիայի ախտանշաններ, որից գիտնականները ենթադրել են, որ դա նոր հիվանդություն է: Ըստ աղբյուրի՝ կինը մահացել է հիվանդանալուց անմիջապես հետո:
ԱՀԿ-ն մասնագետների խումբ է ուղարկել Տանզանիա՝ դեպքն ուսումնասիրելու համար: