«Հայաստանի կառավարությունը խորհրդարան է ներկայացրել «Քրեական օրենսգրքում» փոփոխություն և լրացում կատարելու մասին օրենքի նախագիծ: Այս նախագիծը պայմանականորեն կարելի է անվանել «օրենքով գողերի մասին» նախագիծ:
Նախագծի 223.1 հոդվածը վերնագրված է՝ «Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ տալը կամ ստանալը, կամ պահպանելը»:
Նշվում է, որ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ տալը կամ ստանալը, կամ պահպանելը պատժվում է ազատազրկմամբ յոթից տասը տարի ժամկետով՝ գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա:
Օրենքի ընդունման դեպքում «օրենքով գող» լինելը կամ նման կոչում շնորհելը, փաստորեն, կդիտվի հանցագործություն և կպատժվի մինչև 10 տարի ազատազրկմամբ»:
Այս մասին գրում է «Ժամանակ» թերթը: Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: