fbpx
Աշխարհ

ԱՄՆ-ի պատվիրակները լքել են ՄԱԿ-ի դահլիճը Վենեսուելայի ելույթի ժամանակ

Մի քանի երկրների պատվիրակություններ սեպտեմբերի 27-ին լքել են ՄԱԿ-ի Գլխավոր ասամբելայի դահլիճը՝ Վենեսուելայի փոխնախագահ Դելսի Ռոդրիգեսի ելույթի ժամանակ։

Մասնավորապես, սրահը լքել են ԱՄՆ-ի և Կոլումբիայի ներկայացուցիչները։ Ամերիկացի դիվանագետներից մեկը դահլիճից դուրս գալուց առաջ ցուցադրաբար թեքել է աթոռը՝ այն մեջքով սեղանին հպելով։

Կոլումբիայի պատվիրակության կազմում ներառվել են Վենեսուելայի ընդդիմության ներկայացուցիչները։ Նրանք հնչեցրել են իրենց առաջնորդ Խուան Գույադոյի անունը, ինչից հետո դուրս են եկել դահլիճից։

Ռոդրիգեսի ելույթի ժամանակ ԳԱ դահլիճը լքել է առնվազն 8 պատվիրակություն։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ