fbpx
Սպորտ

Դյուդելանժ-Քարաբաղ խաղը կուլիսներից. ակցիայի մասնակիցները լուսանկարներ են հրապարակել

Եվրոպա լիգայի խմբային փուլի երկրորդ տուրի «Դյուդելանժ»-«Քարաբաղ» (1:4) խաղին, ինչպես հայտնի է, ՖԱՖ-ի ակցիայի շրջանակում Արցախի դրոշը դրոնով հայտնվել է խաղադաշտում։

Հայաստանի ազգային հավաքականի երկրպագուների «Առաջին հայկական ճակատ» (FAF) շարժման հիմնադիր Սերգեյ Ջանջոյանը լուսանկար է հրապարակել՝ ակցիայի իրականացումից րոպեներ առաջ.

Հիշեցնենք՝ ակցիան իրականացրել են ՖԱՖ-ի անդամները Բելգիայից՝ Սպարտակի գլխավորությամբ:

Սպարտակն այս տարվա հունվարին ԵԼ-ի խմբային փուլի 6-րդ տուրի` «Արսենալ»-«Քարաբաղ» խաղի վերջնամասում Արցախի դրոշով և Մոնթեի նկարով շապիկով ներխուժել էր խաղադաշտ ու վազել Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի կողմը, ով նստած էր պահեստայինների նստարանին:

Նշենք՝ «Քարաբաղի» ֆուտբոլիստներից մեկը, «Դյուդելանժի» հետ խաղում տեսնելով Արցախի դրոշը, փորձել է գնդակով հարվածել դրոնին, սակայն՝ շատ անհաջող: Հյուրերի մարզիչը թիմին դուրս է բերել դաշտից, 5 րոպե անց, սակայն, խաղը վերսկսվել է:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ