«Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին ստացել է «Ոսկե խաղակոշիկը». մրցանակ, որը ստանում է ՈւԵՖԱ-ի կազմում ընդգրկված երկրների ազգային առաջնությունների լավագույն ռմբարկուն:
Նախորդ մրցաշրջանում 32-ամյա արգենտինացին Պրիմերայում անցկացրած 34 խաղում դարձել է 36 գոլի հեղինակ:
Մեսսին 6-րդ անգամ է ստանում այս մրցանակը:
Ավելի վաղ արգենտինացին «Ոսկե խաղակոշիկ» մրցանակը ստացել է 2009/10 (34 գոլ), 2011/12 (50), 2012/13 (46), 2016/17 (37) и 2017/18 (34) մրցաշրջանների արդյունքներով:
Այս անգամ Մեսսիին մրցանակը հանձնել են իր որդիները՝ Տիագոն ու Մաթեոն:
Հիշեցնենք՝ 32-ամյա Մեսսին «Բարսելոնայի» սան է ու ակումբի պատմության լավագույն ռմբարկուն: Կատալոնական ակումբի կազմում հարձակվողը բոլոր մրցաշարերում 692 հանդիպման է մասնակցել, որոնցում դարձել է 604 գոլի և 244 գոլային փոխանցման հեղինակ:
Մեսսին 5 անգամ արժանացել է «Ոսկե Գնդակի», 10 անգամ դարձել է Իսպանիայի չեմպիոն, 4 անգամ էլ հաղթել է Չեմպիոնների լիգայում: Արգենտինացու պայմանագիրը «Բարսելոնայի» հետ ուժի մեջ է մինչև 2021 թվականի ամառը: