Այս ամիս Ավտոմայրուղիների անվտանգության ապահովագրական ամերիկյան ինստիտուտը անվտանգության բարձրագույն ընտրություն (Top safety pick+) մրցանակ է շնորհել Mercedes-Benz GLE դասի ամենագնացին և Volkswagen-ի Tiguan-ին:
Ավտոմեքենաները մրցանակին արժանացել են տրանսպորտային միջոցների հատուկ լուսարձակներով հագեցած լինելու համար:
Այս մասին տեղեկանում ենք ապահովագրական ինստիտուտի պաշտոնական կայքից:
Մեքենաները նման մրցանակի արժանանում են միայն վթարային տարբեր փորձությունների արդյունքում ստացված դրական գնահատականների դեպքում:
Ավտոմայրուղիների անվտանգության ապահովագրական ամերիկյան ինստիտուտը ամեն տարի ներկայացնում է ամենաապահով մեքենաների ցանկը: Դրանց կարող եք ծանոթանալ IIHS կայքէջում: