Հոլիվուդյան հայտնի դերասանուհի Անջելինա Ջոլին ցանկանում է իր երեխաների չափահաս դառնալուց հետո հեռանալ Միացյալ Նահանգներից: Այս մասին Ջոլին հայտնել է Harper’s Bazaar-ին տված հարցազրույցում:
«Ուզում եմ ապրել այլ երկրում և դա կանեմ այն ժամանակ, երբ երեխաներս դառնան 18 տարեկան: Հիմա ես պետք է լինեմ այնտեղ, որտեղ նրանց հայրն է»,- ասել է դերասանուհին:
Երգչուհին, սակայն, նշել է, որ դեռ չգիտի, թե ուր կտեղափոխվի, սակայն հայտնել է, որ իրեն դուր է գալիս Աֆրիկան:
Նշենք, որ դերասանուհին 2014 թվականին ամուսնացել է հայտնի դերասան Բրեդ Փիթի հետ: Զույգն ունի 6 երեխա, որից 3-ին որդեգրել է: Սակայն ամուսնությունից երկու տարի անց լուրեր տարածվեցին այն մասին, որ զույգը մտադիր է ամուսնալուծվել: Ամուսնալուծության գործընթացն ավարտվել է 2019 թվականի ապրիլին: