fbpx
Աշխարհ

ԱՄՆ Սենատի արտաքին գործերի կոմիտեն քվեարկության կներկայացնի Թուրքիայի դեմ նոր պատժամիջոցներ մտցնելու մասին օրինագիծը

The Hill-ը տեղեկացնում է, որ հաջորդ շաբաթ, ԱՄՆ Սենատի արտաքին գործերի կոմիտեն քվեարկության կներկայացնի Թուրքիայի դեմ նոր պատժամիջոցներ մտցնելու մասին օրինագիծը։

Սենատոր Ջիմ Ռիշը՝ կոմիտեի նախագան, նախատեսում է քվեարկության ներկայացնել օրինագիծ, որը նա մշակել է Բոբ Մենենդեսի հետ միասին:

Օրինագիծն առաջարկում է սահմանափակել Թուրքիային զենքի վաճառքը և  պատժամիջոցներ մտցնել թուրք պաշտոնյաների և նրանց դեմ, ովքեր զբաղվում են Սիրիա թուրքական զինվորականներին զենք մատակարարելով։

Օրինագիծը կոմիտեի կողմից ընդունվելու դեպքում, ուժի մեջ մտնելու համար կպահանջվի նաև, որպեսզի այն ընդունի Սենատի եւ Ներկայացուցիչների պալատի լրիվ կազմը։ Դրանից հետո փաստաթուղթը կհանձնվի նախագահ Դոնալդ Թրամփին՝ ստորագրման։

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ