Ռուսաստանի առաջին ռակետ Դանիլ մեդվեդևի ծնողները խոսել են դժվարությունների մասին, որոնց հետ առնչվել են, երբ թենիսիստը սկսնակի մակարդակում էր։
«Եղե՞լ է հուսահատության պահ: Դա կապված է պարզապես ֆինանսների հետ: Մարզումները շարունակելու համար մենք ստիպված էինք վաճառել Մոսկվայում գտնվող մեր բնակարանը: Հենց հովանավորները մերժեցին, մենք անմիջապես գնացինք և վաճառեցինք բնակարանը», – ասել է թենիսիստի հայրը:
«Եվ մենք վաճառեցինք ևս մեկը, որպեսզի տեղափոխվենք Ֆրանսիա», – ավելացրել է Դանիլի մայրը: