Microsoft ընկերության հիմնադիր Բիլ Գեյթսի և նրա կնոջ՝ Մելինդայի հիմնադրամը հայտարարել է շտապ կարգով նոր տիպի 2019-nCoV կորոնավիրուսի դեմ պայքարի համար 10 մլն դոլար հատկացնելու մասին: Այս մասին տեղեկացնում է հիմնադրամի պաշտոնական կայքը:
Հիմնադրամը 5 մլն դոլար է տրամադրում Չինաստանում կորոնավիրուսի դեմ պայքարի համար: Նշվում է, որ կառույցն «արդեն իսկ աշխատում է պետական և մասնավոր սեկտորի մի շարք չինական գործընկերների հետ»:
Եվս 5 մլն դոլար հիմնադրամը տրամադրում է Աֆրիկա մայրցամաքում վարակի տարածման դեմ քայլեր ձեռնարկելու համար:
Հիշեցնենք, որ չինացի մասնագետները հաստատել են, որ կորոնավիրուսի նոր տեսակը, որն արդեն 80 կյանք է խլել, մարդուց մարդուն է փոխանցվում: