fbpx
Աշխարհ

ՌԴ-ում կներդրվի երկքաղաքացիություն ունենալու հնարավորությունը

ՌԴ իշխանությունները մտադիր են չեղարկել այն նորմը, որով օտարերկրացիները ՌԴ քաղաքացիություն ստանալու նպատակով պարտավորվում են հրաժարվել իրենց երկրի քաղաքացիությունից։ Այս մասին տեղեկացնում է կառավարության մամլո ծառայությանը։

Օրենսդրական համապատասխան փոփոխություններ կիրականացվեն «Քաղաքացիության մասին» ՌԴ օրենքում։

«Փոփոխությունների իրականացման աշխատանքները եզրափակիչ փուլում են»,-նշված է հաղորդագրության մեջ։

Պետդումայի փոխխոսնակ Պյոտր Տոլստոյը հայտնել է, որ օրենսդրական նախագիծը դեռևս չի ուղարկվել Պետդումա, բայց պատգամավորները մտադիր են այն ընդունել արդեն գարնանային նստաշրջանի ժամանակ։

Պետդումայի պատգամավոր Լեոնիդ Կալաշնիկովը հայտնել է, որ քաղաքացիության մասին օրենքում կարող են լինել այլ փոփոխություններ ևս։ Մասնավորապես, ՌԴ քաղաքացիության ստացմանը դիմած անձանց համար կարող է չեղարկվել երկրի տարածում հինգ տարի անընդմեջ բնակության և եկամուտների օրինական աղբյուրի հաստատման պահանջը։ Կալաշնիկովը կարծում է, որ նախատեսվող օրենսդրական փոփոխությունները կլինեն հեղափոխական։

«Օրինագծի փոփոխությանը սպասում են մեր բոլոր համերկրացիները։ Փետրվարին այն անպայման կմտնի Պետդումա։ Բոլոր կողմերը տվել են իրենց համաձայնությունը՝ Անվտանգության դաշնային ծառայություն, նախագահի աշխատակազմ։ Հարցը քննարկվել է նաև Անվտանգության խորհրդում»,- հավելել է Կալաշնիկովը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ