fbpx
Կառավարություն

Վայքի և Սպիտակի ոստիկանապետերը ազատվել են զբաղեցրած պաշտոններից

Ոստիկանության պետի պաշտոնակատար Արման Սարգսյանը բաժնի պետերի փոփոխություններ է արել:

Մասնավորապես նրա հրամանով ոստիկանության Վայքի բաժնի պետ Կարեն Սերոբյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից և գրանցվել կադրերի ռեզերվում: Նրա փոխարեն նշանակվել է ոստիկանության Ջերմուկի բաժնի պետ Աշոտ Խաչատրյանը: Նշենք, որ Սերոբյանն այդ պաշտոնը զբաղեցնում էր 2019 թվականի նոյեմբերից:

Իսկ ոստիկանության Ջերմուկի բաժնի պետ է նշանակվել Խաչատրյանի տեղակալը:

Արման Սարգսյանի հրամանով զբաղեցրած պաշտոնից ազատվել է նաև ոստիկանության Սպիտակի բաժնի պետ Սերգո Ավետիսյանը՝ անցելով երկարամյա ծառայության թոշակի:

Սպիտակի բաժնի պետ է նշանակվել ոստիկանության Մուշի բաժնի պետի տեղակալը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ