fbpx
Քաղաքականություն

«Գոլդեն Փելես» հյուրանոցի այսօր նախատեսված աճուրդը չի կայանա

Ծաղկաձորի «Գոլդեն Փելես» հյուրանոցի այսօր նախատեսված աճուրդը չի կայանա: Այս մասին հայտնել է Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանը:

Նշենք՝ սա արդեն երկրորդ դեպքն է, որ հյուրանոցի համար նախատեսված աճուրդը չի կայանում: Ինչպես նախորդ դեպքում, այնպես էլ հիմա պատճառն այն է, որ գնորդ չի հայտնվել:

Առաջին անգամ աճուրդի չկայանալուց հետո արդեն մեկնարկային գինը 5 տոկոսով նվազել էր՝ դառնալով 7 մլրդ 150 մլն 135 հազար դրամ: Քանի որ այս դեպքում էլ չկայացավ աճուրդը, մեկնարկային գինը դարձյալ կնվազի 5 տոկոսով:

Դեռեւս հայտնի չէ, թե երբ կլինի հաջորդ աճուրդը:

Նշենք, որ ՀՀ կառավարության նոյեմբերի 21-ի նիստում որոշվել է հյուրանոցը՝ իր շարժական գույքով, օտարել աճուրդային կարգով՝ մեկնարկային գին սահմանելով 7 մլրդ 526 մլն 457 հազար 800 դրամը:

Առավել մանրամասն՝ Armtimes.com

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ