Սա լավ ձեռքբերում է: Այս մասին ասել է «Յուվենտուս»-ի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն՝ մեկնաբանելով իր պրոֆեսիոնալ կարիերայում անցկացվող 1000-րդ հանդիպումը: Հարձակվողը վերջերս է հասել այս անհավատալի նշանին:
«1000 խաղի շեմը նցնելը նշանակում է, որ նվիրվածությունը, քրտնաջան աշխատանքը և տաղանդը վճարվում են: 35 տարեկանում նման ցուցանիշի հասնելը հեշտ չէ:
Ես ուրախ եմ: Հույս ունեմ ևս հարյուր խաղ խաղալ: Սա մեծ թիվ է: Բայց հիմա ամենակարևորը «Ինտեր»-ին հաղթելն է»,- ասել է ֆուտբոլիստը։ Այս մասին հաղորդում է Calciomercato-ն: