Ընտրություններն անցկացվելու են Արցախի Հանրապետության ողջ տարածքով՝ Արցախի 8 տարածքային ընտրական հանձնաժողովների միջոցով 7 շրջաններում եւ Ստեփանակերտ քաղաքում: Կազմավորվել է 282 ընտրական տեղամաս, որոնցից մեկը Հայաստանում Արցախի ներկայացուցչությունում է, ևս մեկը «Շուշի» քրեակատարողական հիմնարկում է։
Դիտորդական առաքելություն իրականացնելու համար Արցախի ԿԸՀ-ում նախապես հավատարմագրվել էին 14 հասարակական կազմակերպություններ՝ 807 ներկայացուցիչների ընդգրկմամբ, ինչպես նաև 37 զանգվածային լրատվամիջոցների 197 ներկայացուցիչներ: Սակայն, կորոնավիրուսի տարածման վտանգը հաշվի առնելով և այն կանխելու նպատակով, բազմաթիվ դիտորդներ և մի շարք լրատվամիջոցներ հայտարարել են Արցախ չմեկնելու որոշում կայացնելու մասին:
Արցախում կայանալիք ընտրությունները դիտարկելու նպատակով Արցախ է մեկնել Հայաստանի ԱԺ պատվիրակությունը՝ Ալեն Սիմոնյանի գլխավորությամբ: Պատվիրակության կազմում են նաև Արմեն Փամբուխչյանը, Անի Սամսոնյանը, Համազասպ Դանիելյանը, Սոֆիա Հովսեփյանը, Գևորգ Պապոյանը, Հրաչյա Հակոբյանը, Ռուստամ Բաքոյանը, Սիսակ Գաբրիելյանը, Արտյոմ Ծառուկյանը, Արթուր Դալլաքյանը և Հարություն Բաբայանը:
Արցախի ոստիկանության կողմից տրամադրված տվյալների համաձայն Արցախում ընտրողների թիվը 103 հազար 663 է:
Արցախի նախագահի հավակնորդների թիվը 14 է: Նրանք են՝
«Անկախության Սերունդ» կուսակցության կողմից` Իսրայելյան Ռուսլան,
«Արդարություն» կուսակցության կողմից` Բալասանյան Վիտալի,
Արցախի Պահպանողական կուսակցության կողմից` Բաբայան Դավիթ,
«Հայ Հեղափոխական Դաշնակցություն» կուսակցության կողմից` Իշխանյան Դավիթ,
Արցախի Ժողովրդավարական կուսակցության կողմից` Ղուլյան Աշոտ,
«Ազգային վերածնունդ» կուսակցության կողմից` Խանումյան Հայկ,
«Ազատ Հայրենիք-ՔՄԴ» կուսակցությունների դաշինքից` Հարությունյան Արայիկ,
«Միացյալ Հայաստան» կուսակցության կողմից` Բադասյան Վահան,
Ինքնաառաջադրվել են` Մասիս Մայիլյանը, Սերգեյ Ամիրյանը, Բելլա Լալայանը, Քրիստին Բալայանը, Մելսիկ Պողոսյանը, Աշոտ Դադայանը:
Արցախի Ազգային ժողովի ընտրություններին մասնակցելու համար ընտրական ցուցակ են ներկայացրել 2 կուսակցությունների դաշինքներ և 10 կուսակցություններ: նրանք են՝
Արցախի Պահպանողական կուսակցությունը`16 թեկնածուների,
«Միասնական հայրենիք» կուսակցությունը`62 թեկնածուների,
«Ազգային վերածնունդ» կուսակցությունը` 20 թեկնածուների,
«Հայ Հեղափոխական Դաշնակցություն» կուսակցությունը` 33 թեկնածուների,
Արցախի Ժողովրդավարական Կուսակցությունը` 33 թեկնածուների,
Արցախի «Արդարություն» կուսակցությունը` 35 թեկնածուների ընդգրկմամբ,
Արցախի հեղափոխական կուսակցությունը`17 թեկնածուների ընդգրկմամբ,
Լեռնային Ղարաբաղի Կոմունիստական կուսակցությունը`17 թեկնածուների ընդգրկմամբ,
«Անկախության Սերունդ» կուսակցությունը`17 թեկնածուների ընդգրկմամբ,
«Միացյալ Հայաստան» կուսակցությունը` 16 թեկնածուների ընդգրկմամբ:
Ընտրական ցուցակ է առաջադրել 2 կուսակցությունների դաշինք` «Ազատ Հայրենիք-ՔՄԴ » կուսակցությունների դաշինքը` 65 թեկնածուների ընդգրկմամբ և «ՆՈՐ ԱՐՑԱԽ» կուսակցությունների դաշինք` 31 թեկնածուների ընդգրկմամբ:
Ընտրությունների քվեարկությունը կավարտվի այսօր երեկոյան ժամը 20.00-ին:
Կորոնավիրուսի տարածման վտանգով, ձեռնարկվել են կանխարգելիչ միջոցառումներ ընտրական տեղամասերում:
Տեսանյութը՝ news.am-ից։
Կորոնավիրուսի տարածման համաշխարհային վիճակագրությանը իրական ժամանակում կարող եք հետևել այս էջում՝ azat.tv/coronavirus, իսկ ախտանիշների և պաշտպանվելու հիմնական միջոցառումների մասին՝ կարդալ այստեղ։