fbpx
Կառավարություն

Նիկոլ Փաշինյանը և ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին կարևորել են առևտրատնտեսական համագործակցությունը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանիի հետ:

Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույցի ընթացքում Ռամադանի սուրբ տոնի կապակցությամբ շնորհավորել է Իրանի նախագահին և ողջ ժողովրդին։

Երկու երկրների ղեկավարները տեղեկատվություն են փոխանակել կորոնավիրուսի համաճարակի վերաբերյալ իրենց երկրներում տիրող իրավիճակի և դրա դեմ պայքարի առումով ձեռնարկվող քայլերի մասին: Նիկոլ Փաշինյանը և Հասան Ռոհանին ցավակցություն են հայտնել համաճարակի պատճառով մահացածների համար:

Նիկոլ Փաշինյանը և Հասան Ռոհանին, մասնավորապես, ընդգծել են առևտրատնտեսական համագործակցության նախաճգնաժամային ծավալների վերականգնման նպատակով համապատասխան միջոցների ձեռնարկման պատրաստակամությունը՝ պահպանելով ստեղծված իրավիճակով պարտադրված սահմանափակումները:

Կողմերը կարևորել են առևտրատնտեսական ուղղությամբ հետագա քայլերի ձեռնարկումը: Նշվել է մարդկությանը պատուհասած այս վտանգին դիմակայելու համար միջազգային հանրության միասնական ջանքերի գործադրման և երկկողմ համագործակցության կարևորությունը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ