fbpx
Աշխարհ

Պուտինը մայիսի 6-ին քննարկելու է ինքնամեկուսացման ռեժիմից փուլային ելքերի հարցը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մայիսի 6-ին հանդիպում է ունենալու: Հանդիպման ընթացքում, մասնավորապես, քննարկվելու է ինքնամեկուսացման ռեժիմից փուլային ելքերի հարցը: Այս մասին ТАСС– ին հայտնել է Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովը:

Հանդիպման ընթացքում  կքննարկվի նաև, թե ինչպես են  իրականացվելու պլանավորված  միջոցառումները:

Ապրիլի 28-ին Պուտինը հայտարարել էր, որ ինքնամեկուսացման ռեժիմը կերկարաձգվի մինչև մայիսի 11-ը:

Միևնույն ժամանակ, հայտարարեց նախապատրաստվել սահմանափակումների վերացմանը:

Ռուսաստանում, արդեն երկրորդ օրն է ինչ անընդմեջ, գրանցվում է ավելի քան տաս հազար նոր կորոնավիրուսով վարակման դեպք: Երկրում հայտարարվել են ոչ աշխատանքային օրեր, որոնք սկսվել էին դեռևս մարտի վերջից: Մարզերում գործում է պարտադիր ինքնամեկուսացման ռեժիմ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ