fbpx
Աշխարհ

Մոսկվայում կսկսեն զանգվածային թեստավորումներ կատարել․Interfax

Interfax լրատվական գործակալությունը հայտնում է, որ Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել է, որ քաղաքում կսկսեն զանգվածային թեստավորումներ կատարել։

Մոսկվայի քաղաքապետի խսքով՝  Մոսկվան արդեն ունի տեխնիկական հնարավորություններ՝ իմունաֆերմենտային անալիզի մեթոդով հետազոտության թիվը օրական 100 հազարի, այնուհետև նաև 200 հազարի հասցնելու համար:

«Մոսկվան առանց այդ էլ թեստավորումների թվով աշխարհի քաղաքների շրջանում առաջատար է: Արդեն այս շաբաթ մենք կանցնենք այս ծրագրի պրակտիկ իրագործման: Արդեն այս շաբաթ մեր 30 պոլիկլինիկաները կսկսեն սքրինինգային հետազոտությունների համար մոսկվացիներից արյուն վերցնել: Շաբաթական մինչև 70 հազար մոսկվացի կհրավիրվի պոլիկլինիկա կորոնավիրուսի իմունաֆերմենտային անալիզի մեթոդով թեստ հանձնելու համար»,- ասել է Մոսկվայի քաղաքապետը:

Սոբյանինը նաև նշել է, որ քաղաքում նաև կզարգանա կորոնավիրուսի պոլիմերազային շղթայական ռեակցիայի մեթոդով թեստավորումը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ