fbpx
Հասարակություն

Մայիսի 29-ի Մոսկվա-Երևան չվերթը հետաձգվել է

ՀՀ քաղաքացիական ավիացիայի Facebook-ի էջը գրառում է կատարել: Քաղավիացիան հայտնում է, որ մայիսի 29-ին կայանալիք Մոսկվա-Երևան չվերթը հետաձգվել է:

«Հարգելի քաղաքացիներ,

Տեղեկացնում ենք, որ ս. թ. մայիսի 29-ի Red Wings ավիաընկերության Մոսկվա-Երևան չվերթը կիրականացվի ուշացումով։

Պարետի ցուցումով ՀՀ Էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեն կուղեկցի ժամանած ուղևորներին դեպի ինքնամեկուսացման վայրեր, այսինքն՝ ուղևորների կողմից նախապես տրված հասցեներ։ Ուստի խնդրում ենք ժամանող ուղևորների հարազատներին անհարմարություններից զերծ մնալու նպատակով չգալ օդանավակայան։
Հարգանքով,
Քաղաքացիական ավիացիայի կոմիտե»,-ասվում է գրառման մեջ:

https://www.facebook.com/permalink.php?story_fbid=937651746677062&id=118681645240747&__xts__[0]=68.ARAQJUJhZlb3pEqVP-1Ro40S7n9nvruLFcbXRbAXTA_hOL3PcSBukS39pgS8A-eqJCcWA9NC-lCa259zf56_EG5PREB73N2r1rxlgyFD4qB5rahfPsBx0soxC9A9dub-3wrROlA4RcUkVipx5y5FaiS4kdC3eO9THxRUIGt76M39tgCMiYyxAv5Y_Isq8uFDsXT9tLLGFETtZ2a3kfWO4VyUF3SfYOqSMXsUwEr60xiXBcWHJSZpqe7iBnyVkzChg6rpv8QnJu5bNw-QqvN39VDm_YCkYIRDiG7AsKf705RbHPngDEia2gNA2cBqveQzJOueGt6LT_iBll6Rg4U&__tn__=-R

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ