Calciomercato-ի հաղորդմամբ՝ առաջիկա տրանսֆերային պատուհանի ընթացքում «Չելսիի» հարձակվող Պեդրոն հնարավոր է տեղափոխվի Իտալիայի Ա սերիա։
Ֆուտբոլիստով հետաքրքրված է «Յուվենթուսի» գլխավոր մարզիչ Մաուրիցո Սարին, ով 2018-19 թվականների մրցաշրջանում աշխատել է Պեդրոյի հետ։
Առաջիկա ամսում 32-ամյա ֆուտբոլիստը ազատ գործակալի կարգավիճակ է ստանալու։ Ավելի վաղ հայտնի էր, որ «Չելսիի» հետ պայմանագիրը Պեդրոն չի երկարաձգելու։