fbpx
Աշխարհ

Ռուսաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն աճել է 2.3 տոկոսով

Worldometers կայքը հայտնում է, որ Ռուսաստանում կորոնավիրուսով վարակման հաստատված դեպքերի թիվը ավելացել է 8 952-ով՝ հասնելով 396 575-ի:

Այս շաբաթ վարակվածների թիվն աճել է 2.3 տոկոսով: Առողջացածների թիվն աճել է 5.1 տոկոսով, անցած օրվա ընթացքում երկրում առողջացել է 8.212 մարդ, իսկ ամբողջ ընթացքում՝ 167 469 մարդ:

Մեկ օրվա ընթացքում մահվան դեպքերի թիվը  ավելացել է 181-ով՝ հասնելով 4555-ի։

Ուրբաթ օրը գրանցվել է մահվան 232  դեպք, այս ցուցանիշը առավելագույնն է երկրում հիվանդության բռնկումից ի վեր:

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ