Մեր նպատակը որևէ մեկին տուգանելը չէ, մեր նպատակն է, որ կանոնները պահպանվեն. վարչապետ

Ամենադիտվածներ

Տեղի կունենա «Թեք տեղ» թատերախմբի «Եվրիդիկե» ներկայացման հանձնում-առաջնախաղը

Այսօր կայացել է Նիկոլ Փաշինյանի հերթական ճեպազրույցը պարետատան նիստից հետո: Վարչապետը ևս մեկ անգամ հորդորել է դիմակ կրել, պարբերաբար ախտահանել ձեռքերը և պահպանել սոցիալական հեռավորություն:

«Հաստատված դրական դեպքերի թիվը նվազել է 209-ով, բայց դրանից մեր գնահատականը համաճարակի, չի փոխվում: Նախորդ օրը գրանցվել է 251 դրական դեպք: Մենք նախկինում էլ ունեցել ենք դեպք, երբ տեղի է ունեցել նվազում: Նկատի ունեմ, որ պետք է դիտարկել իրավիճակը՝ համոզվելու համար, որ այսօրվա նվազումը որևէ բովանդակային բան փոխե՞լ է մեր իրավիճակում, թե՞ ոչ: Ուզում եմ ընդգծել, որ հակահամաճարակային կանոնների խստիվ պահպանումը շարունակում է մնալ անհրաժեշտություն, բայց նաև ընդգծել, որ առաջիկա մեկ տարվա ընթացքում է դա լինելու խստիվ անհրաժեշտություն:

Եվ այն, որ չեն պահվում այդ կանոնները պատշաճ մակարդակի, վկայում է այն, որ ոստիկանությունը երեք օրվա ընթացքում մոտ 1300 արձանագրություն է կազմել վարչական իրավախախտումների վերաբերյալ, որոնք վերաբերում են դիմակ կրելու կանոնները խախտելու հանգամանքներին և նաև տեսչական մարմինները մոտ 87 կազմակերպության գործունեությունը դադարեցնելու առաջարկ են ներկայացրել պարետին:

Մեր նպատակը որևէ մեկին տուգանելը չէ, մեր նպատակն է, որ կանոնները պահպանվեն»,- ընդգծեց Փաշինյանը:

Նրա խոսքով՝ Պարետատան որոշմամբ ավտոմեքենային տրվել է փակ տարածքի կարգավիճակ և ինչպես առևտրի կետերում, մեքենաներում, նույն ընտանիքի անդամները պարտավոր են կրել դիմակներ:

«Տներում, նույնիսկ հարևանների հետ պետք է շփվել դիմակով»,- հավելել է  վարչապետը:

 

Հեղինակ:Լեռ Կամսար
|
Խմբագրական ներդրում:Ազատ TV Խմբագրություն
|
Հրատարակիչ:Ազատ TV

Ամենաթարմ

}// Handle language redirects const langLink = e.target.closest(".azat-switcher-item a"); if (langLink) { e.preventDefault(); e.stopPropagation();const origin = window.location.origin; const path = window.location.pathname; const lang = langLink.getAttribute("data-lang");// Determine current active language of the page: let currentLang = "am"; if (path.startsWith("/en/") || path === "/en") { currentLang = "en"; } else if (path.startsWith("/ru/") || path === "/ru") { currentLang = "ru"; }let newPath = path;if (currentLang === "en" && lang === "ru") { newPath = path.replace("/en/", "/ru/"); } else if (currentLang === "ru" && lang === "en") { newPath = path.replace("/ru/", "/en/"); } else if (currentLang === "en" && lang === "am") { newPath = path.replace("/en/", "/"); } else if (currentLang === "ru" && lang === "am") { newPath = path.replace("/ru/", "/"); } else if (currentLang === "am" && lang === "en") { newPath = "/en" + path; } else if (currentLang === "am" && lang === "ru") { newPath = "/ru" + path; }window.location.href = origin + newPath; } }); })();