Սպորտ
19:30 30/05/2020

Չելսիի հարձակվողը կարող է տեղափոխվել Ա սերիա

Calciomercato-ի հաղորդմամբ՝ առաջիկա տրանսֆերային պատուհանի ընթացքում «Չելսիի» հարձակվող Պեդրոն հնարավոր է տեղափոխվի Իտալիայի Ա սերիա։

Ֆուտբոլիստով հետաքրքրված է «Յուվենթուսի» գլխավոր մարզիչ Մաուրիցո Սարին, ով  2018-19 թվականների մրցաշրջանում աշխատել է Պեդրոյի հետ։

Առաջիկա ամսում 32-ամյա ֆուտբոլիստը ազատ գործակալի կարգավիճակ է ստանալու։ Ավելի վաղ հայտնի էր, որ «Չելսիի» հետ պայմանագիրը Պեդրոն չի երկարաձգելու։

 

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ