Այսօր` հունիսի 21-ին, Երևանի ընդհանուր իրավասության դատարանի՝ Շենգավիթի նստավայրում կհրապարակվի ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի կալանքի միջնորդության որոշումը: Որոշումը կհրապարակի դատավոր Ռոբերտ Պապոյանը, որը խորհրդակցական սենյակ էր հեռացել դեռևս ուրբաթ օրը:
Հայտնենք, որ միջնորդության քննությունը տևել է 3 օր: Այսօր նույնպես, ինչպես նախորդ օրերին դատարանի բակում են հավաքված ԲՀԿ-ական պատգամավորներ: Տարածքում մեծաթիվ ոստիկանական ուժեր են կուտակված: