fbpx
Հասարակություն

Փետրվարի 5-ից նորից սկսում է լավ տաքանալ․ Գագիկ Սուրենյան

ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը հայտնում է, որ առաջիկա օրերին եղանակը փոքր-ինչ կցրտի, բայց դրանից հետո օդի ջերմաստիճանը կրկին կբարձրանա:

«Ժողովուրդ ջան, չտխրեք, այս երկու օրը մի փոքր ցրտում է, բայց փետրվարի 5-ից նորից սկսում է լավ տաքանալ։ Փետրվարի 1-ի երեկոյան ժամերին առանձին շրջաններում, 2-ին շրջանների զգալի մասում, 3-ի գիշերը Սյունիքում և Արցախում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում` ձյան, հովտային գոտիներում` անձրևի տեսքով: Փետրվարի 3-ի ցերեկը, 4-6-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Օդի ջերմաստիճանը փետրվարի 2-ի ցերեկը և 3-ի գիշերը կնվազի 4-5 աստիճանով, 5-6-ին նույնքան կբարձրանա»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է նա:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ