Հունաստանի պանդոկներից մեկում տեղի ունեցած միջադեպի՝ գազի բալոնի պայթյունի հետևանքով զոհվել է մի քանի մարդ: Այս մասին հայտնում է Greek Reporter տեղական լրատվամիջոցը:
Հաղորդվում է 3 զոհի ու 1 վիրավորի մասին: Ըստ նախնական տեղեկությունների՝ զոհերից մեկը պանդոկի սեփականատերն է եղել, մյուս երկուսը՝ նույն հաստատության աշխատակիցներ:
Նշվում է, որ գազի նման բալոնները Հունաստանում գործածվում են տարածքը ջեռուցելու նպատակով: