fbpx
Սպորտ

ՄՅՈւ-ն հաղթում է Լեսթերին

Անգլիայի Պրեմիեր լիգայի 25-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» «Քինգ Փաուեր » ստադիոնում հյուրընկալվեց «Լեսթերին»:

Հանդիպումն ավարտվեց «կարմիր սատանաների» հաղթանակով՝ 0:1: Ուլե Գունար Սուլշերի գլխավորած թիմի կազմում միակ գոլը 9-րդ րոպեին Պոլ Պոգբայի փոխանցումից հետո խփեց Մարկուս Ռեշֆորդը:

Այս հաղթանակից հետո «Մանչեսթեր Յունայթեդը» 48 միավորով բարձրացավ ԱՊԼ-ի մրցաշարային աղյուսակի 5-րդ հորիզոնական:

«Լեսթերը» 32 միավորով 11-րդ տեղում է:
Նշենք, որ «Մանչեսթեր Յունայթեդը» փետրվարի 9-ին կմրցի «Ֆուլհեմի» հետ: Հավելենք, որ Սուլշերի թիմը չի պարտվում 10 խաղ անընդմեջ:

«Լեսթեր»-«Մանչեսթեր Յունայթեդ»՝ 0:1

Գոլը՝ Ռեշֆորդ (9՛)

Հաղորդում է armsport.am-ը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ