fbpx
ՏՏ

WhatsApp-ն անվտանգության նոր մեխանիզմներ է ներդնում

WhatsApp հավելվածը որոշել է ներդնել նամակագրությունը պաշտպանելու նոր համակարգ, որն արդեն հասանելի է iPhone սմարթֆոններից օգտվողների համար: Խոսքը դեմքը նկարելու կամ մատնահետքը թողնելու միջոցով հավելվածը արգելափակումից բացելու մասին է: Հավելվածի՝ այս մեխանիզմներով օժտված նոր տարբերակը հասանելի է դարձել AppStore-ում:

Նոր կարգավորումների միջոցով օգտատերերը կարող են հավելվածը բացել այնպես, ինչպես ժամանակակից սմարթֆոնների մեծ մասը՝ մատը սահեցնելով համապատասխան դաշտով կամ հեռախոսի դիմային տեսախցիկը պահելով դեմքի ուղղությամբ, որպեսզի այն կարողանա ճանաչել հեռախոսի տիրոջը:

Այս ամենից օգտվելու որոշումը, սակայն, թողնվելու է օգտատերերի հայեցողությանը՝ նրանք կկարողանան անջատել ու միացնել այս ծառայությունները՝ ըստ իրենց հարմարության:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ