fbpx
Քաղաքականություն

Էջմիածնի քաղաքապետարանում օպտիմալացման արդյունքում 40 միլիոն դրամի աշխատավարձային ֆոնդ է տնտեսվել

Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը վստահեցնում է՝ քաղաքում կրքերը հանդարտվել են, Էջմիածինը վերադարձել է իր բնականոն կյանքին, եղած ցնցումները հետք չեն թողել: Լրագրողների հետ զրույցում Գասպարյանն ասաց, որ մարդիկ սպասողական վիճակում են, շատ ակնկալիքներ ունեն: «Շուտով ասֆալտապատման աշխատանքներ կիրականացվեն քաղաքում»,-ասաց նա:

Անդրադառնալով օպտիմալացումներին՝ Դիանա Գասպարյանը նշեց, որ քաղաքապետարանում հաստիքացուցակը բերվել է պատշաճ տեսքի, ինչի արդյունքում 40 միլիոն դրամի աշխատավարձային ֆոնդ է տնտեսվել:

Հարցին, թե Մանվել Գրիգորյանը մինչ հիմա ի՞նչ տարածքներ է հանձնել պետությանը, Էջմիածնի քաղաքապետն ասաց, որ Էջմիածին համայնքին որևէ գույք չի հանձնվել: «Տեղյակ եմ կուղբաբուծական տնտեսության տարածքի մասին, որը շրջանառվեց, սակայն այն հանձնվել է պետգույքի կառավարմանը»,-հավելեց նա:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ