fbpx
Աշխարհ

Մեյը լրացուցիչ ժամանակ է խնդրել

Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը հաստատել է, որ որոշում է կայացրել` չխնդրել խորհրդարանին այս շաբաթ կրկին քվեարկել Brexit-ի համաձայնագրի հարցով, որպեսզի լրացուցիչ ժամանակ շահի ԵՄ-ի հետ բանակցելու համար. հայտնում է РИА Новости-ն:

Նա ընդգծել է, որ Բրյուսելի հետ բանակցությունների համար ավելի շատ ժամանակ է հարկավոր: «Երբ առաջընթացի հասնենք, ինչին ձգտում ենք, մենք համաձայնագրի հարցով քվեարկություն կանցկացնենք»,- նշել է Մեյը:

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ