fbpx
Աշխարհ

Թուրքիայում 50-ից ավելի ԻՊ գրոհային է ձերբակալվել

Թուրքիայի արևմուտքում ոստիկանները Սիրիայի 52 քաղաքացիների են ձերբակալել, որոնք կասկածվում են ԻՊ խմբավորման հետ առնչություն ունենալու մեջ: Այդ մասին այսօր հայտնել է թուրքական NTV ալիքը: Այժմ ձերբակալված անձինք հարցաքննվում են:

Վերջերս հայտարարվել էր Սիրիայում և Իրաքում ԻՊ խմբավորման նկատմամբ հաղթանակ տոնելու մասին: Երկրի առանձին շրջաններում շարունակվում են ահաբեկիչներից մաքրման աշխատանքները: Ահաբեկիչների վերահսկողության տակ է մնում ընդամենը մեկ շրջան, որը գտնվում է Դեր Զոր նահանգում: Պատերազմը Սիրիայում շարունակվում է 2011 թվականից:

Փոխանցում է shantnews.am-ը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ