Արքայազն Հարրին գաղտնի օգտահաշիվ ունի Twitter-ում: Նա Twitter-ում հետևում է ԶԼՄ-ների հրապարակումներին ու քննադատություններին, մասնավորապես ուշադրություն է դարձնում իր կնոջ՝ Մեգան Մարքլի հասցեին հնչող քննադատություններին: Այս մասին հայտնում է The Sun պարբերականը:
Այս մասին լրատվամիջոցին հայտնել է թագավորական սյունակագիր Օմիդ Սկոբին: Նրա խոսքերով՝ Հարրին նրան ասել է, որ Twitter- ի թղթակիցներին հետևում է՝ օգտագործելով կեղծ անուն:
«Նա թագավորական շրջայցի ժամանակ մոտեցավ ինձ ու ասաց. «Ես տեսել եմ, թե դու երեկ ինչ էիր գրել, ես հետևում եմ ձեզ»: Նրա ասածը շատ ծիծաղելի էր, բայց ես կարծում եմ, որ Հարրին ժամանակ է տրամադրում, որպեսզի հասկանա, թե ինչ են գրում ոչ թե իր մասին, այլ իր կնոջ»,- ասել է Օմիդ Սկոբին: