fbpx
Սպորտ

100-րդ տիտղոսն ինձ համար երազանք էր, որն իրականություն դարձավ.Ֆեդերեր

Շվեյցարացի թենիսիստ Ռոջեր Ֆեդերերը խոսել է կարիերայի 100-րդ տիտղոսը նվաճելու մասին:

Հիշեցնենք, որ Դուբայի մրցաշարի եզրափակչում 37-ամյա թենիսիստը 6:4, 6:4 հաշվով հաղթել է հույն Ստեֆանոս Ցիցիպասին՝ նվաճելով պրոֆեսիոնալ կարիերայի 100-րդ տիտղոսը:

«Սա երկար և հիանալի ճանապարհ էր: Սիրել եմ այդ ճանապարհի յուրաքանչյուր խահը:

Բարդ էր, բայց այս զգացողությունների համար արժեր անցնել նման դժվարությունների միջով: Տեսնենք՝ էլ ինչերի եմ ընդունակ ես: 100-րդ տիտղոսն ինձ համար բացարձակ երազանք էր, որը դարձավ իրականություն: Շատ ուրախ եմ, որ դեռ առողջ եմ, ունեմ հիանալի թիմ, ընտանիք, որն աջակցում է ինձ: Ես երբեք չեմ կարողանա ինչպես հարկն է շնորհակալ լինել նրանց:

Կկարողանա՞մ 109 տիտղոս նվաճել և գերազանցել Ջիմի Կոնորսի ցուցանիշը… Հիանալի կլինի, եթե նման բարձունքի հասնեմ, բայց ես չեմ խաղում զուտ ռեկորդներ սահմանալու համար: Ջիմին անհավանական արդյունքի է հասել, որի համար հպարտ է, իսկ ես հպարտ եմ իմ արածների համար:

Խորհրդանշական էր, որ 100-րդ տիտղոսս նվաճեցի Ստեֆանոսի դեմ խաղում: Ես մրցում էի երիտասարդ թենիսիստի հետ և տեսնում էի ապագան: Սա էլ իմ ճանապարհի մի մասն է»,- Ֆեդերերի խոսքը մեջբերել է Պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիայի (ATP) մամուլի ծառայությունը:

Հաղորդում է armsport.am-ը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ