ՀՀ առողջապահության նախարարությունը գրառում է կատարել Facebook-ում: Նախարարությունը հայտնում է, որ մարզերին կբաշխվի 21 գծային ՈւԱԶ մակնիշի շտապօգնության մեքենա:
«Մարզային շտապօգնության ավտոպարկը մեքենաներով համալրելու նպատակով առողջապահության նախարարությունը 2020 թվականի տարեսկզբին ձեռնարկել էր գնման ընթացակարգ, որի արդյունքում ձեռք է բերվել 21 գծային ՈՒԱԶ մակնիշի շտապօգնության մեքենա:
Մեքենաներն ունեն բարձր տեխնիկական հագեցվածություն, ինչը կհեշտացնի բուժանձնակազմի ամենօրյա բնականոն աշխատանքը:
Մեքենաները բաշխվելու են մարզերին՝ դժվար հասանելի գյուղական վայրերում կանչեր իրականացնելու համար, այդ թվում սահմանամերձ Տավուշին` բնակչությանն ապահովելով պատշաճ շտապ բժշկական օգնության ծառայություններով»,-ասվում է նախարարության տարածած հայտարարության մեջ:
https://www.facebook.com/ministryofhealthcare/posts/2698107590430353