ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը օնլայն խորհրդակցություն է անցկացրել։ Պուտինը նշել է, որ երկրում մայիսի համեմատությամբ՝ կորոնավիրուսի նոր դեպքերի թիվը գրեթե 2 անգամ նվազել է: Սրան զուգահեռ ղեկավարը ընդգծել է, որ իրավիճակը շարունակում է բարդ մնալ:
«Իրավիճակը շարունակում է բարդ մնալ և կարող է ընթանալ ցանկացած ուղղությամբ: Այդ պատճառով հանգստանալու, զգոնությունը թուլացնելու և բժիշկների խորհուրդները մոռանալու պատճառ չկա»,- հավելել է Վլադիմիր Պուտինը։
Նախագահը դրական է գնահատել առողջապահական համակարգի աշխատանքը կորոնավիրուսի համավարակի ժամանակ:
Երկրի փոխվարչապետ Տատյանա Գոլիկովան հայտարարել է, որ համավարակի դեմ առաջին պատվաստանյութը կարող է գրանցվել օգոստոսին, իսկ արտադրությունը սկսվելու է սեպտեմբերին: