Tesla Inc ընկերության ղեկավար Իլոն Մասկը հանդես է եկել հայտարարությամբ:
Մասկը ասել է, որ Նևադայում Tesla-ի գործարանը «լուրջ» կիբեռհարձակման թիրախ է դարձել:
Teslarati կայքն ավելի վաղ հայտնել է, որ էլեկտրամոբիլների արտադրողը հենց այն ընկերությունն է, որի վրա հարձակման ու ՌԴ քաղաքացու ձերբակալության մասին հայտնել է ԱՄՆ արդարադատության նախարարությունը:
«Դա լուրջ հարձակում է»,-Twitter-ի իր էջում գրել է Մասկը՝ պատասխանելով Teslarati-ի հոդվածին:
Հայտնենք, որ այդ մարդը ՌԴ 27-ամյա քաղաքացի է, ով աշխատակից վարձելու և պաշտպանված համակարգչային համակարգին վնաս հասցնելու մեջ է մեղադրվում: