«Ինտերֆաքս»-ի հաղորդմամբ՝ այն ենթադրւթյունը, թե Новичок խմբի թունավոր նյութի հետքերը կարելի է գտնել Տոմսկի հյուրանոցային սենյակի պլաստիկ շշի վրայից, որտեղ գտնվել է Ալեքսեյ Նավալնին, անհեթեթ են:
Այպես է Նավալնիի համախոհների վարկածը մեկնաբանել ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը
«Մենք չենք կարող դա բացատրել, քանի որ շիշը, եթե այդպիսին կար, տարվել է Գերմանիա կամ մեկ այլ տեղ: Այն, ինչը կարող էր դառնալ թունավորման վկայություն, տարվել է: Ինչու. դա հավելյալ հարց է»,- շեշտել է Պեսկովը։
Մամուլի քարտուղարի խոսքով՝ թունաբանները մատնանշում են նման ապացույցների տեղափոխման անհնարինությունը, եթե նրանք իսկապես ունեցել են նյարդերը կաթվածահար անող թույնի հետքեր:
«Այս պատմության մեջ չափազանց շատ աբսուրդ կա, որպեսզի ինչ-որ մեկի խոսքն արժանահավատ լինի: Ուստի, մենք չենք պատրաստվում որևէ մեկին հավատալ»,- հավելել է նա:
Հիշեցնենք, որ երեկ Նավալնիի մոտ ցույց են տվել՝ որտեղից է հայտնվել շիշը: