Այսօր` հոկտեմբերի 10-ին, մամուլի ասուլիսի ժամանակ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը հայտնեց, որ այս պահի դրությամբ հիմնականում հրադադարը պահպանվում է, չնայած նրան, որ առանձին տեղերում պրովակացիաներ իրականացվում են և մեր կողմից պրովակացիաներին պատասխան տրվել է:
«Մասնավորապես մինչև հրադադարի հայտարարելը Ադրբեջանի զինված ուժերի հետախուզա-դիվերսիոն ուժերից փոքր խմբեր փորձել են ներթափանցել Հադրութ քաղաք և հրադադարի հաստատումից հետո ընթացել են ոչ մեծ մարտեր, այդ խմբերը չեզոքացվել են: Հրադադարի հաստատումից հետո, ինչպես արտգործնախարրների հայտարարության մեջ նշված է հստակ, Պաշտպանության բանակի տեղամասերից մեկում թույլ է տրվել, որ մոտենան և վերցնեն իրենց մի քանի դիակները, սակայն դրանից հետո այդ գործընթացը դադրեցվել է, որովհետև նման դեպքերը նույնպես օգտագործվում են պրովակացիաներ անելու նպատակով: Դրա համար պաշտոնապես հայտարարում ենք, որ հետայսու նման դեպքերը թույլ է տրվելու միայն Կարմիր խաչի նեկայացուցիչների առկայության պարագայում»,-ասաց նա: