fbpx
Քաղաքականություն

Ռուսաստանին ուղղված ՀՀ-ի դիմումի մանրամասները լրացուցիչ կքննարկվեն․ Զախարովա

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Ռուսաստանին ուղղված Հայաստանի դիմումի հետ կապված մանրամասները լրացուցիչ կքննարկվեն:

Նա հիշեցրել է, որ այսօր ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է, որ Ռուսաստանը Երևանին կտրամադրի անհրաժեշտ բոլոր օժանդակությունները, եթե բախումները տեղափոխվեն անմիջապես Հայաստանի տարածք:

«Տվյալ դեպքում խոսքը ռուսական կողմի սկզբունքային դիրքորոշման մասին է, որը հնչեցվել է Հայաստանի դիմումի կապակցությամբ: Այն, ինչ կապված է կոնկրետ ձևաչափերի հետ, լրացուցիչ կքննարկվի»,- ասել է Զախարովան «Ռոսիա 24» հեռուստաալիքի եթերում՝ պատասխանելով հարցին, թե ինչ գործողություններ կարող են ձեռնարկվել զինված բախումների դեպքում:

Մինչ այս ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դիմել էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ անվտանգության ապահովման հարցում Հայաստանին օժանդակելու հարցով խորհրդակցություններ սկսելու խնդրանքով:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ