TUT.by-ի հաղորդմամբ՝ Մինսկում և Բելառուսի այլ քաղաքներում այսօր ցույցեր են եղել։ Իրավապահները սկսել են ցուցարարների ձերբակալությունները: Հրապարակված ցուցակների համաձայն՝ 19 մարդ է ձերբակալվել։
Մետրոյի մուտքի մոտ մարդկանց բազմության մոտ պայթյուններ են տեղի ունեցել ՝ վառ բռնկումներով և առատ ծխով:
Հիշեցնենք, որ օգոստոսի 9-ին Բելառուսում նախագահական ընտրություններ են անցկացվել։ Ընտրատեղամասերի փակումից հետո հանրապետությունում սկսվել են զանգվածային բողոքի ակցիաներ ՝ ընդդեմ ընտրակեղծիքների։